Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացվող կրթական, ենթակառուցվածքային և համայնքային զարգացման ծրագրերի ընթացքին։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Վարչապետի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, մարզպետ Ահարոն Սահակյանի և համայնքապետերի հետ շրջայց են կատարել մարզի մի շարք համայնքներում և բնակավայրերում։
Այցի շրջանակներում վարչապետը նախ եղել է Նոր Հաճն համայնքի Մրգաշենի դպրոցում, Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի մանկապարտեզում, Հրազդան համայնքի Քաղսիի և Ջրվեժ համայնքի Ձորաղբյուրի դպրոցներում։
Վարչապետը նաև ծանոթացել է Բջնի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, ինչպես նաև Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում գործող երիտասարդական կենտրոնի գործունեությանը։ Այցի ընթացքում վարչապետը շրջայց է կատարել նաև Աբովյան համայնքի Բալահովիտ և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում գործող նորակառույց մանկապարտեզներում, ծանոթացել շենքային պայմաններին:










