Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով
Լրահոս
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին

«Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարարին տեղակալն ու ՏԻՔ վարչության պետը Շվեդիայի Թագավորությունում են
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանն ընդունել են CCECC ընկերության փոխտնօրեն Գուան Ցզյասինի գլխավորած պատվիրակության

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարության և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պիտեր Գերհարտի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է China Southern Airlines ընկերություն ներկայացուցիչներին
ՀՀ ՏԿԵ նախարարությունը և Լիտվայի Հանրապետության Տրանսպորտի անվտանգության ադմինիստրացիան իրականացնում են տեխնիկական աջակցության ծրագիր

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Վանաձորում էր․ դիտարկվել է պետբյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարության տրանսպորտի անվտանգության վարչության պետ Անատոլի Դեմյանովի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՀԲ-ի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի գլխավորած պատվիրակությանը
Տեղի է ունեցել Կապսի ջրամբարի հիմնարկեքը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Զարգացման Ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է «Անցում ցածրածխածնային ոռոգման տեխնոլոգիաներին Հայաստանի Լոռու և Շիրակի մարզերում արտադրողականության բարձրացման, պարենային ապահովության և կենսամակարդակի բարելավման համար» ծրագրի շնորհանդեսին

Տեղի է ունեցել «Ռոյալթիներից համայնքային մասհանումների, ԱՃԹՆ-ի ստանդարտի դրույթների ամրապնդման, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման վերաբերյալ» թեմայով դասընթաց-աշխատաժողով

Հայաստանն ընդունել է 6-րդ միջազգային ավտովազքի մասնակիցներին․ Նրանց դիմավորել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, կայացել է համաժողով

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դիտարկել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Տրանշ-3-ի՝ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը
ՀՀ ՏԵԿ նախարարը դիտարկել է Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև այցելել է Արթիկ
ՀՀ ՏԿԵ նախարարը դիտարկել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին մայրուղու 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարության ողջ անձնակազմ այսօր մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Համապետական շաբաթօրյակի ամփոփ տեղեկատվություն

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի (CDDG) 17-րդ նիստին

Ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը
Տեսնել բոլորը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը և պաշտոնատար այլ անձինք:
Պատասխանատուները զեկուցել են, որ 2022 թվականի ընթացքում զգալիորեն ավելացել է մասնավորեցման ենթակա պետական գույքերի նկատմամբ պահանջարկը: Արդյունքում՝ նախորդ տարի օտարվել է ընդհանուր 20 մլրդ 700 մլն դրամ ծավալի 16 պետական անշարժ գույք: Մասնավոր ներդրողները պարտավորվել են հստակ ժամկետներում, ընդհանուր առմամբ, իրականացնել 84 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր: Հաշվետու ժամանակահատվածում օտարման է ներկայացվել 220 տրանսպորտային միջոց, որից օտարվել է 101-ը: 2023 թվականին Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվելու ևս 654 տրանսպորտային միջոց, որից կոմիտեն նախատեսում է այս տարվա ընթացքում օտարել 500-ը: Այս տարվա առաջին ամսվա ընթացքում արդեն իսկ օտարվել է 60 տրանսպորտային միջոց: Միաժամանակ, տեղեկացվել է, որ վարձակալության տրված պետական գույքերի դիմաց 2022-ին հավաքագրվել և պետբյուջե է վճարվել 11 մլրդ դրամ, ինչը 2021-ի համեմատ ավելի է 200 տոկոսով: Աշխատանքներ են տարվել նաև պետական գերատեսչություններին վարձակալված մասնավոր տարածքներից պետական տարածքներ ներգրավելու ուղղությամբ: Արդյունքում՝ ակնկալվում է առաջիկա տարիներին ունենալ ավելի քան 300 մլն դրամի խնայողություն: Նշվել է, որ ներկայումս առկա է մասնավորեցման ենթակա 25 անշարժ գույք, այդ թիվը տարվա ընթացքում հնարավոր է ավելանա: Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում իրականացված համակարգային բարեփոխումներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ ներդրվել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի մշտադիտարկման և գնահատման նոր համակարգ, իրականացվել է պետական գույքի օգտագործման արդյունավետության մոնիթորինգ, կանոնակարգվել է պետական կարիքների համար տարածքների վարձակալության գործընթացը, ներդրվել է պետական մարմինների միջև շարժական գույքի փոխանցման պարզեցված կարգ, Մարզահամերգային համալիրը վերակազմակերպվել է ՓԲԸ-ի, փոփոխություններ են իրականացվել Հողային օրենսգրքում: Բարեփոխումներ են իրականացվել պետական գույքի անհատույց օգտագործման, ներդրումային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության, պետական գույքի վարձակալության ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնային աճուրդների համակարգի ներդրման, գույքի ներդրմամբ պետական ՓԲԸ ստեղծելու աշխատանքներին: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է մշակել առանձին հարթակ, որտեղ ներկայացված կլինեն մասնավորեցման ենթակա պետական բոլոր անշարժ գույքերը՝ լիարժեք տեղեկատվությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է այնպիսի կարգավորումների և մեխանիզմների կիրառումը, որոնք կապահովեն պետական գույք ձեռք բերած ներդրողների կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների լիարժեք իրականացումը, ըստ սահմանված ժամանակացույցի: «Այս ոլորտում պետք է լինենք ճկուն: Անհրաժեշտ է մասնավորեցման գործընթացում առանձնահատուկ ուշադրություն դարձնել կապիտալ ներդրումներին և ծրագրի բովանդակային հատվածին:
Հիմնական խնդիրը գույքի արդյունավետ օգտագործումն է, այն, թե տարածքը որքանո՞վ է չօգտագործելիից դառնալու օգտագործելի: Մեր երկարաժամկետ նպատակն է, որպեսզի մասնավորեցվող ձեռնարկությունն աշխատի, հարկեր վճարի և զարգանա»,- ասել է վարչապետը: