logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ մարզերում ամփոփվել են «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի արդյունքները

    Մարտի 26-ին հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել են «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի արդյունքները: Ծրագիրը, որն իրականացրել է «Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը» (GIZ), համաֆինանսավորվել է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից և մեկնարկել է 2023 թվականին: 

    2,8 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով ծրագիրը Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներին և տնային տնտեսություններին ապահովել է էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությամբ՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը: Ծրագրի շրջանակում 105 համայնքային և պետական կառույցներում իրականացվել են վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ՝ շահառու կառույցների կողմից համաֆինանսավորման սկզբունքով. 

    • 101 շինությունում` մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում, մշակույթի տներում, բուժհաստատություններում և այլ կառույցներում տեղադրվել են 3-150 կՎտ հզորությամբ արևային կայաններ: Դրանց շարքում, 20-ից ավել շինություններում տեղադրվել են մեծածավալ՝ 15-60 կՎտ հզորությամբ արևային կայաններ, իսկ 150 կՎտ հզորությամբ կայաններ տեղադրվել են Սևան, Իջևան, Գավառ, Մարտունի բժշկական կենտրոններում: 

    • Բազմաթիվ շինություններում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, իրականացվել են էներգաարդյունավետության միջոցառումներ՝ տանիքների և նկուղների ջերմամեկուսացում, Էներգաարդյունավետ դռների և պատուհանների տեղադրում: 

    Ծրագրի շրջանակում էներգաարդյունավետ վառարաններ են տրամադրվել 688 ընտանիքների. խոցելի տնային տնտեսություններին անվճար, իսկ այլ ցանկացողներին՝ համաֆինանսավորման սկզբունքով: 

    Ծրագրով իրականացված միջոցառումների արդյունքում ածխաթթու գազի արտանետումները նվազել են տարեկան ավելի քան 2600 տոննայով։ Արդյունքում տարեկան կխնայվի ավելի քան 1350 մ³ վառելափայտ և կպահպանվի ավելի քան 10.5 հա անտառ: 

    Իրականացվել են մետաղագործ վարպետների ուսուցումներ էներգաարդյունավետ վառարանների տեխնիկական և բիզնես հարցերի շուրջ, համայնքային ներկայացուցիչների ուսուցումներ կայուն էներգիայի, էներգախնայողության և բնության պահպանության, ինչպես նաև տեղադրված արևային կայանների շահագործման և սպասարկման թեմաներով: Բազմաթիվ համայնքներում իրականացվել են տեղեկատվական արշավներ՝ հանդիպումներ համայնքային աշխատակիցների հետ, իրազեկման միջոցառումներ և էքսպո ցուցահանդեսներ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության վերաբերյալ։ 

    Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության» պետ Աշոտ Գիլոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության տրանսպորտի, էներգիայի, շրջակա միջավայրի և կլիմայի հարցերով համագործակցության պատասխանատու Սոնիա Լոպես Լոպեսը և GIZ Հայաստանի ծրագրերի պորտֆոլիոյի ղեկավար Լետիցիա Կարնեվալին։

    Ծրագրի մասին

    «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիրը «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից պատվիրակված և «Գերմանական միջազգային համագործակցության ընկերության» (GIZ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս է։ Ծրագիրը նպաստում է ԵՄ գործողության ընդհանուր նպատակին, այն է՝ բարելավել էներգաարդյունավետությունը և նպաստել շրջակա միջավայրի պահպանությանն ու կայունությանը:

    Հարցերի դեպքում դիմել՝ 

    hermine.hakobyan@giz.de 

    041460378 

    Լրահոս

    img
    2026-01-15
    Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում
    img
    2026-01-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ Ալ-Շեյխլիին
    img
    2026-01-08
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանին
    img
    2026-01-07
    Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2026-01-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ներկա է գտնվել Բալահովիտ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը
    img
    2025-12-31
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով
    img
    2025-12-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, գլխավոր քարտուղարն ու ֆինանսական վարչության պետը պարգևատրվել են
    img
    2025-12-29
    ՀՀ ՏԿԵՆ-ում համագործակցության հուշագիր է կնքվել
    img
    2025-12-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ անցկացրել է այս տարվա վերջին խորհրդակցությունը
    img
    2025-12-24
    ՀՀ ՏԿԵՆ ընդերքի վարչության աշխատակիցներին հավաստագրեր են հանձնվել
    img
    2025-12-23
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում կազմակերպվել է ուսումնական սեմինար-խորհրդակցություն
    img
    2025-12-23
    Wizz Air ավիաընկերությունը 2026թ․ հունիսից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր
    img
    2025-12-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
    img
    2025-12-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը Էներգետիկի օրվա առիթով
    img
    2025-12-19
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
    img
    2025-12-17
    ԳԴՀ ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոյի հետ կնքվել է փոխըմբռնման հուշագիր
    img
    2025-12-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում
    img
    2025-12-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել KFW գերմանական զարգացման բանկի տնօրենի հետ
    img
    2025-12-11
    ՏԿԵՆ-ում քննարկվել են տարեվերջյան կատարողականները
    img
    2025-12-11
    ՀՀ ՏԿԵՆ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը և Միացյալ ավիացիոն իշխանությունների ուսումնական կենտրոնը (JAA TO) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
    img
    2025-12-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն
    img
    2025-12-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել և դիտարկել է «Կորեայի ձոր» տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
    img
    2025-12-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ռեսուրսներ՝ վաղվա համար» հանքարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում հանդես է եկել ելույթով
    img
    2025-11-28
    Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը պանելային քննարկման է մասնակցել
    img
    2025-11-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ
    img
    2025-11-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ԵՄ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի երկրների տրանսպորտի նախարարների նիստին
    img
    2025-11-27
    Հայաստանի բոլոր մարզերում անցկացվել են բազմաբնակարան շենքերի (ԲԲՇ) կառավարման բարելավմանն ուղղված դասընթացներ
    img
    2025-11-26
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-11-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է Քվեշեթի-Կոբի մայրուղու և թունելների շինարարական աշխատանքների ընթացքին
    img
    2025-11-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ

    Տեսնել բոլորը