logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: 

    Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, Ջրային կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: 

    Վարչապետին զեկուցվել է 2022թ. ջրային համակարգերի կառավարման միջոցառումների մասին: Նշվել է, որ հաշվետու տարում ՏԿԵՆ Ջրային կոմիտեի կողմից իրականացվել է 5 ծրագիր՝ 50 միջոցառմամբ, որոնք ուղղված են եղել ոռոգման համակարգի առողջացմանը, Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարմանը, կոլեկտորադրենաժային ծառայությունների մատուցմանը, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի բարելավմանը, ջրային տնտեսության ոլորտում ծրագրերի համակարգմանը: Բյուջեի կատարողականը կազմել է 99 տոկոս: 

    Առավել կարևոր ցուցանիշների թվում նշվել են հետևյալ աշխատանքները՝ ոռոգման շրջանի ողջ ընթացքում դիտարկված նորմայից չոր և տաք եղանակային պայմաններում հնարավոր է եղել ապահովել ոռոգման կայուն ջրամատակարարում, օրենքով նախատեսված՝ Սևանա լճից 170 մլն խմ ջրառի փոխարեն իրականացվել է 165 մլն խմ ջրառ, արձանագրվել է 2003թ. ի վեր ՋՕԸ-երից ոռոգման ջրի համար գանձումների ամենամեծ հավաքագրումը՝ մոտ 4.7 մլրդ ՀՀ դրամ: 2022թ. շինարարության փուլ է մտել «Կյանքի պուրակ» նախագծի ոռոգման համակարգի կառուցումը, մեկնարկել է արևային կայանների և փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագիրը: Նշվել է, որ ոռոգման ոլորտում վերջին 5 տարում արձանագրվել է պայմանագրային ոռոգելի հողատարածքների աճ: Ջրի հաշվառման նպատակով Scada համակարգերի ծրագրի շրջանակում 2021-2022թթ. տեղադրվել է 1500 ջրաչափական սարքավորում, 2023թ. ավարտին ակնկալվում է այդ թիվը հասցնել 2250-ի: 2022թ. իրականացվել են Թալինի ձախ ճյուղի վերականգնման, Քաղցրաշենի պոմպակայանի մղման խողովակաշարի, Գեղարդալճի ջրամբարից ինքնահոս համակարգի կառուցման կապիտալ ծրագրերը, մեկնարկել է «Երևան» ՋՕԸ-ի 70 ինքնաշատրվանող խորքային հորերի ծրագիրը: Ընթացքի մեջ է ողջ հանրապետությունում միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման/բարելավման ծրագիրը, որն ունի 170.000 շահառու, ծրագրի արժեքը կազմում է 50 մլն ԱՄՆ դոլար: Իրականացվել են հակահեղեղային առաջնահերթ միջոցառումներ, կատարվել է Արարատյան դաշտում տեղադրված 455 դիտողական հորատանցքերում գրունտային ջրերի մշտադիտարկում: Ներկայացվել են Արփա-Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավման ու վերազինման շրջանակում իրականացված միջոցառումները: 

    Զեկուցվել է, որ խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում աճել է սպասարկվող համայնքների թիվը, ինչը պայմանավորված է պետություն-համայնք համագործակցությամբ ծրագրերի իրականացմամբ: Ջրարտադրությունից և ջրի սպառումից ստացված հասույթ/գանձում հարաբերակցությունը կազմել է շուրջ 95 տոկոս: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման ծրագրի շրջանակում 3 մարզի 27 բնակավայրում մեկնարկել են շինարարական աշխատանքները, ծրագիրը շարունակական է, ընդհանուր արժեքը 6.2 մլրդ ՀՀ դրամ է: Վերանորոգվում են 6 մարզի 11 քաղաքային և 45 գյուղական բնակավայրի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքները, շահառուների թիվը 75.000 է, ծրագրի ավարտին ակնկալվում է ունենալ 24-ժամյա ջրամատակարարում և հոսակորուստների կրճատում, ընդհանուր արժեքը 71 մլն եվրո է: Արդեն իրականացվել է Երևանի ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրի մի մասը (15.1 մլն ԱՄՆ դոլար), շահագործման է հանձնվել 80.5 կմ բաշխիչ ցանց, 30 բակային պոմպակայան, հաջորդ փուլով նախատեսվում է սկսել Սիլիկյան, Հաղթանակ, Նոր Խարբերդ ջրամատակարարման ցանցերի, ինչպես նաև Արարատյան պոմպակայանի վերանորոգման աշխատանքները: 

    Ներկայացվել են փոքր և միջին ջրամբարաշինության ուղղությամբ իրականացված միջոցառումները: Նշվել է, որ ակտիվ աշխատում է Վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, 15 ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակում՝ 2022թ. մեկնարկել են 4-ի նախագծման աշխատանքները, 2-ի նախագծումը կսկսվի առաջիկա մեկ ամսում, 5-ի համար մեկնարկել են տեխնիկատնտեսական հիմնավորման նախապատրաստական աշխատանքները, 4-ի համար կատարվում է իրականացվելիության գնահատում: Մեկնարկել են օրվա կարգավորման ջրավազանների նախագծման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել առաջիկա 2 ամսում: Զեկուցվել է նաև Կապսի, Վեդու ջրամբարների և ոռոգման համակարգի կառուցման ծրագրերի ընթացքի մասին, ներկայացվել են միջազգային համագործակցությամբ իրականացվող նախագծերը: Պատասխանատուների խոսքով՝ նոր ջրամբարների կառուցումը թույլ կտա կուտակել լրացուցիչ ջրային ռեսուրսներ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, բարելավել ոռոգելի հողատարածքների ջրամատակարարումը, հասնել էներգիայի խնայողության՝ մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելու արդյունքում: Հաշվետվության ներկայացմանը հաջորդել է մտքերի փոխանակությունը՝ ջրային կառավարման համակարգերի բարելավման, ռազմավարական պատկերացումների հստակեցման, ըստ վերոնշյալ ուղղությունների իրականացվող ծրագրերի, ընթացիկ և հետագա աշխատանքների շուրջ: Վարչապետը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ոռոգելի հողատարածքների ծավալի մեծացման և ընդհանրապես համակարգում ջրի կորուստների կրճատման խնդիրների վրա՝ կարևորելով միջգերատեսչական համակարգված աշխատանքը այդ ուղղությամբ (այդ թվում` ազգային գեոպորտալի միջոցով): 

    Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարել ջրային ոլորտի բարեփոխումները և հանձնարարել մշակել համապարփակ ռազմավարություն: «Տնտեսական արդյունավետության խաթարումն այստեղից է սկսվում: Բարեփոխումը պետք է սկսել ջրի հաշվառման արդյունավետ մեխանիզմի ներդրումից, որը թույլ կտա բարձրացնել ծախսարդյունավետությունը, բարելավել կառավարման համակարգը և չափելի արդյունք արձանագրել», - նկատել է Կառավարության ղեկավարը: 

    Վարչապետին զեկուցվել է նաև գարնան ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

    Լրահոս

    img
    2026-04-03
    ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է «Լեռների որդի» խորագրով հանդիսավոր միջոցառմանը
    img
    2026-04-02
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված
    img
    2026-04-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին
    img
    2026-04-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
    img
    2026-03-31
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
    img
    2026-03-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պետական քարտուղարի տեղակալին
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել LEAD4Shirak ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-24
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպել է քննարկում գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների մասնակցությամբ
    img
    2026-03-23
    Կայացել է ԵՄ–Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենին
    img
    2026-03-19
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ
    img
    2026-03-19
    Կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը
    img
    2026-03-19
    Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման մասին հաշվետվությունը
    img
    2026-03-18
    Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ կառավարման ոլորտներում իրականացված ծրագրերը
    img
    2026-03-17
    Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՏԿԵ նախարարի տեղակալներ Առնակ Ավետիսյանը և Ավետիք Դարբինյանն այցելել են Արմավիրի մարզ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ՏԿԵ նախարարությունում աշխատանքային փորձառություն անցնող ուսանողների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանին
    img
    2026-03-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին
    img
    2026-03-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Արագածոտնի մարզ
    img
    2026-03-12
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ
    img
    2026-03-11
    Կայացել է «Կանայք՝ կայուն ապագայի առաջնորդներ հանրային և մասնավոր ոլորտներում» խորագրով հանդիպում
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է PDAC 2026 միջազգային համաժողովին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր
    img
    2026-03-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Համայնքային ֆորումին

    Տեսնել բոլորը