ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Զարգացման Ֆրանսիական գործակալության (ՖԶԳ) ներկայացուցիչների հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Զարգացման Ֆրանսիական գործակալության (ՖԶԳ) ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հանրային ներդրումային ծրագրերի մշակման գործընթացում ՖԶԳ կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության 1-ին փուլի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախատեսել համապատասխան միջոցառումներ տեխնիկական աջակցության 2-րդ փուլի աշխատանքների իրականացման համար։ Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հանրային ներդրումների կառավարման շրջանակի ուղղությամբ տեխնիկական և նոր մեթոդական աջակցության տրամադրման կարևորությունը, հաշվի առնելով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կենտրոնացնում է երկրի ենթակառուցվածքային ծրագրերի մեծ մասը և կարևոր է ստանալ տեխնիկական և մեթոդական աջակցություն՝ նախարարության ծրագրերի առաջնահերթությունների որոշման համար՝ հիմնված դրանց մանրակրկիտ և փաստագրված վերլուծության վրա:
Նախարարի տեղակալը շեշտել է, որ խորհրդատվական թիմի ներկայացրած առաջարկները կդիտարկվեն նախարարության ոլորտային մասնագետների կողմից և ձեռք բերված գիտելիքներն ու փորձը կկիրառվեն առաջիկա ծրագրերում։
Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասում տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարի տեղակալ տիկին Կալամանդ Բերենժերը նշել է, որ տեխնիկական աջակցության շրջանականերում նախատեսվող բարեփոխումները հնարավորություն կտան սահմանել ճյուղային նախարարությունների ներդրումային ծրագրերի գնահատման միասնական գործընթաց՝ լավագույն փորձին համապատասխան:
Նա կարևորել է, որ առաջիկայում տեղի կունենան հանդիպում-քննարկումներ ՀՀ ՏԿԵ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ և հնարավորություն կնձեռնվի տեղեկանալ իրականացվող բարեփոխումների շրջանակում յուրաքանչյուր կառույցի մոտեցումների և ակնկալիքների մասին։
Վաչե Տերտերյանը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հանրային ներդրումների կառավարման բարելավման, հանրային ներդրումային ծրագրերի արդյունավետության բարձրացման և հաշվետվողականության ապահովման ուղղությամբ Հայաստանում արդեն իսկ իրականացվող բարեփոխումների գործընթացներին և տեխնիկական աջակցության շրջանականերում նախատեսվող միջոցառումները համաձայնեցնել ՀՀ էկոնոմիկային և ֆինանսների նախարարությունների հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տրամադրվելիք աջակցության, ինչպես նաև կարևոր նշանակություն ունեցող այլ հարցեր:
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարությունը Միջազգային տրանսպորտային ֆորումի հետ համագործակցությամբ անցկացրել է հատուկ սեմինար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան ԿոստանյանՆ ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Արաքսի ավազանում գործող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերրանտիի հետ այցելել է «Արմփաուեր» ընկերություն

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հյուրընկալել է երկրաբանության ոլորտի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ մարզերում ամփոփվել են «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի արդյունքները

Երևանում կայացել է ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին

ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ
