logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    • Հայ
    • Eng
    • Рус

    Հայաստանն ընդունել է 6-րդ միջազգային ավտովազքի մասնակիցներին․ Նրանց դիմավորել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, կայացել է համաժողով

    Լրահոս

    img
    2023-06-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին
    img
    2023-05-31
    «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարարին տեղակալն ու ՏԻՔ վարչության պետը Շվեդիայի Թագավորությունում են
    img
    2023-05-31
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանն ընդունել են CCECC ընկերության փոխտնօրեն Գուան Ցզյասինի գլխավորած պատվիրակության
    img
    2023-05-25
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
    img
    2023-05-24
    ՀՀ ՏԿԵ նախարարության և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
    img
    2023-05-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պիտեր Գերհարտի գլխավորած պատվիրակությանը
    img
    2023-05-23
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է China Southern Airlines ընկերություն ներկայացուցիչներին
    img
    2023-05-22
    ՀՀ ՏԿԵ նախարարությունը և Լիտվայի Հանրապետության Տրանսպորտի անվտանգության ադմինիստրացիան իրականացնում են տեխնիկական աջակցության ծրագիր
    img
    2023-05-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը
    img
    2023-05-21
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Վանաձորում էր․ դիտարկվել է պետբյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը
    img
    2023-05-19
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարության տրանսպորտի անվտանգության վարչության պետ Անատոլի Դեմյանովի գլխավորած պատվիրակությանը
    img
    2023-05-19
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
    img
    2023-05-18
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
    img
    2023-05-18
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՀԲ-ի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի գլխավորած պատվիրակությանը
    img
    2023-05-18
    Տեղի է ունեցել Կապսի ջրամբարի հիմնարկեքը
    img
    2023-05-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Զարգացման Ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
    img
    2023-05-16
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության պատվիրակությանը
    img
    2023-05-12
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2023-05-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է «Անցում ցածրածխածնային ոռոգման տեխնոլոգիաներին Հայաստանի Լոռու և Շիրակի մարզերում արտադրողականության բարձրացման, պարենային ապահովության և կենսամակարդակի բարելավման համար» ծրագրի շնորհանդեսին
    img
    2023-05-08
    Տեղի է ունեցել «Ռոյալթիներից համայնքային մասհանումների, ԱՃԹՆ-ի ստանդարտի դրույթների ամրապնդման, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման վերաբերյալ» թեմայով դասընթաց-աշխատաժողով
    img
    2023-05-08
    Հայաստանն ընդունել է 6-րդ միջազգային ավտովազքի մասնակիցներին․ Նրանց դիմավորել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, կայացել է համաժողով
    img
    2023-05-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դիտարկել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Տրանշ-3-ի՝ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը
    img
    2023-05-06
    ՀՀ ՏԵԿ նախարարը դիտարկել է Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև այցելել է Արթիկ
    img
    2023-05-05
    ՀՀ ՏԿԵ նախարարը դիտարկել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին մայրուղու 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը
    img
    2023-05-03
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2023-04-29
    ՀՀ ՏԿԵ նախարարության ողջ անձնակազմ այսօր մասնակցել է համապետական շաբաթօրյակին
    img
    2023-04-29
    Համապետական շաբաթօրյակի ամփոփ տեղեկատվություն
    img
    2023-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի (CDDG) 17-րդ նիստին
    img
    2023-04-28
    Ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր
    img
    2023-04-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը

    Տեսնել բոլորը

    Ապրիլի 25-ից մայիսի 8-ը ԱՊՀ ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Տաջիկստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան» երթուղով 6-րդ միջազգային ավտոարշավը: Այն մեկնարկել էր ապրիլի 25-ին Դուշանբեից՝ անցնելով Մեծ Մետաքսի ճանապարհի հարավային ուղով՝ Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի և Հայաստանի ճանապարհներով։ 

    Մայիսի 5-ին հայ-իրանական սահմանին ավտոարշավի մասնակիցներին դիմավորել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները և համայնքի բնակիչներ: 

    Մայիսի 5-7-ը ավտոարշավն անցել է Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան համայնքներն իրար կապող երթուղիներով, և մասնակիցները ծանոթացել են մարզով անցնող ճանապարհային ենթակառուցվածքներին։ 

    Ավտոարշավը եզրափակվել է մայիսի 8-ին մայրաքաղաք Երևանում կայացած «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ներկա վիճակը, խնդիրներն ու զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովով։ 

    Այն կազմակերպել էր Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհուրդը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։ Համաժողովին մասնակցում էին տարբեր երկրների պատվիրակներ, ՀՀ ՏԿԵ նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Հայաստանում գործունեություն ծավալող ճանապարհաշինական, նախագծային կազմակերպությունների, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչներ։ 

    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ողջունել է համաժողովի պատվիրակներին և մաղթել արդյունավետ աշխատանք։ Ղալեչյանը հույս է հայտնել, որ միջոցառումն իր ներդրումը կունենա ՀՀ ՏԿԵ նախարարության և ԱՊՀ երկրների ճանապարհային գերատեսչությունների փոխշահավետ համագործակցության հարցում և կդառնա փորձի փոխանակման հարթակ։ 

    Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նախագահ Բուրի Կարիմովը, ողջունելով ներկաներին, կարևորել է և՜ ավտովազքը, և՜ բոլոր 5 երկրներում անցկացված համաժողովները, որոնց ընթացքում քննարկվել են տվյալ երկրների ճանապարհային ոլորտի խնդիրները, անդրադարձել այս բնագավառում նոր մեթոդների, տեխնոլոգիաների կիրառմանը։ Բուրի Կարիմովը ներկայացրել է միջազգային ավտոարշավների ժամանակ կատարված վերլուծությունների արդյունքները։ 

    Հանդիպման ավարտին ՀՀ ՏԿԵ նախարարության, Ճանապարհային դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի կողմից։ 

    Բոլոր նորությունները