logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Հանրային կապերի կարևորությունը ՏԻՄ-երում. ճգնաժամային հաղորդակցություն, հաջողության պատմություններ, սոցիալական մեդիա և քաղաքացիների մասնակցություն

    Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը 2023թ. հուլիսի 18-21-ը իրականացրեց վերապատրաստումներ «Հանրային կապերի կարևորությունը ՏԻՄ-երում. ճգնաժամային հաղորդակցություն, հաջողության պատմություններ, սոցիալական մեդիա և քաղաքացիների մասնակցություն» խորագրով: 

    Դասընթացին մասնակցում էին Հայաստանի 30 համայնքի ՏԻՄ աշխատակիցները, մասնավորապես՝ համայնքների հանրային կապերի պատասխանատուներն ու մամուլի քարտուղարները, աշխատակազմի քարտուղարները և հանրային կապերի գործառույթներն իրականացնող աշխատակիցները։ «Արդեն երեք տարի շարունակ իրականացնում ենք ՏԻՄ-երի աշխատակիցների վերապատրաստումներ տվյալ թեմաների վերաբերյալ՝ հաշվի առնելով համայնքների միավորումից հետո բոլոր այն անհրաժեշտ ոլորտները, որոնք կնպաստեն համայնքների պաշտոնական կայքն ու սոցիալական մեդիայի էջերը գրագետ վարելուն, ՏԻՄ-քաղաքացի երկկողմանի հաղորդակցությունը, հաշվետվողականությունն ու մասնակցայնությունն ապահովելուն: Երեք տարի առաջ միայն մի քանի համայնքում կար մամուլի քարտուղարի կամ հանրային կապերի պատասխանատուի հաստիք, իսկ այսօր գրեթե բոլոր համայնքներում էլ աշխատում են ոլորտի պատասպանատուներ կամ գործառույթն իրականացնող աշխատակիցներ, ում պետք է զինել նոր գիտելիքով ու գործիքակազմով»,- ասում է ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Լիկա Մկրտչյանը: 

    Աշխատանքային գործունեության կատարելագործմանն ուղղված վերապատրաստման ընթացքում մասնակիցները ամրապնդեցին նյութ գրելու սկզբունքների մասին գիտելիքը, խոսեցին հանրային հաղորդակցման համայնքային առանձնահատկություններից, ուսումնասիրեցին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի որոշ դրույթներ, գործնական վարժանքների միջոցով ծանոթանացան ճգնաժամային հաղորդակցության միջազգային փորձին և սեփական համայնքների օրինակով ստեղծեցին հակաճգնաժամային հաղորդակցման պլան։ 

    Դասընթացավարները ուսումնասիրեցին և վերլուծեցին համայնքների պաշտոնական կայքերն ու սոցիալական մեդիայի էջերը, քննարկեցին մարզային և հանրապետական ԶԼՄ-ների և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հասարակայնության հետ կապերի վարչության հետ համագործակցության հնարավորությունները և ներկայացրեցին առաջարկներ՝ ինչպես առավել գրագետ վարել էջերը՝ ապահովելու երկկողմ հաղորդակցություն ու մասնակցայնություն: Մասնակիցները դասընթացավարների օգնությամբ որոշ համայնքների կատարողականների վերլուծության հիման վրա ուսումնասիրեցին համայնքային հաջողության պատմությունների ներկայացման մոդելները, քաղաքացիների հետ հաղորդակցվելու հնարավոր խողովակներն ու միջոցները: «Համայնքների միավորման և գործառույթների ապակենտրոնացման, ժողովրդավար կառավարման պատասխանատուն են նաև մամուլի քարտուղարները և որակյալ մամուլը, ովքեր ապահովում են Տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների փոխհարաբերությունը, գրագետ հաղորդակցությունը և բնակիչների մասնակցությունը տեղական ժողովրդավարությանը։ Շնորհակալություն նախաձեռնող թիմին, ովքեր կայուն զարգացման համատեքստում կարևորում են մամուլի խոսնակի ինստիտուտի կայացումը»,- ասում է Բաղրամյան միավորված համայնքի Քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Հովհաննես Հարությունյանը։ 

    Դասընթացը վարում էին ոլորտի առաջատար մասնագետներ՝ ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ բ.գ.թ. Ծովինար Խաչատրյանը, ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, Ինկուբ մարքեթինգ բիզնես ինկուբատորի համահիմնադիր Մարիաննա Քաբաբյանը և ԳՄՀԸ խորհրդատու Լիկա Մկրտչյանը: 

    Անդրադառնալով դասընթացների արդյունավետությանը՝ դասընթացավար, Ազգային Ժողովի նախագահի մամուլի քարտուղար բ.գ.թ. Ծովինար Խաչատրյանը նշեց. «Համայնքապետարանհներում , ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, լրատվական հարցերով պատասխանատուները մեծ մասամբ հանրային հաղորդակցման կամ լրագրողական կրթություն և ոլորտային փորձ չունեն: Այդ պատճառով հաճախ խնդիրներ են առաջանում ոչ միայն կայքի և սոցցանցերի գրագետ վարման, այլև լրատվամիջոցների հետ աշխատանքի հարցում: Վերապատրաստման դասընթացներն այս իմաստով բավական կարևոր և արդյունավետ են, դրանք օգնում են ներկայացնել մասնագիտական հմտության գաղտնիքները և բազային գիտելիքներ հաղորդել պատասխանատու աշխատանքն առավել որակով իրականացնելու համար»: 

    «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ցուցաբերած աջակցության շնորհիվ: Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: 

    Լրահոս

    img
    2025-04-30
    ՀՀ ՏԿԵ նախարարությունը Միջազգային տրանսպորտային ֆորումի հետ համագործակցությամբ անցկացրել է հատուկ սեմինար
    img
    2025-04-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
    img
    2025-04-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
    img
    2025-04-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք
    img
    2025-04-18
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան ԿոստանյանՆ ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-04-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
    img
    2025-04-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Արաքսի ավազանում գործող ընկերությունների ներկայացուցիչներին
    img
    2025-04-16
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը
    img
    2025-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
    img
    2025-04-14
    2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր
    img
    2025-04-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-04-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին
    img
    2025-04-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
    img
    2025-04-09
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը
    img
    2025-04-08
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին
    img
    2025-04-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-04-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերրանտիի հետ այցելել է «Արմփաուեր» ընկերություն
    img
    2025-04-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հյուրընկալել է երկրաբանության ոլորտի մի շարք ներկայացուցիչների
    img
    2025-04-03
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը
    img
    2025-03-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը
    img
    2025-03-27
    ՀՀ մարզերում ամփոփվել են «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի արդյունքները
    img
    2025-03-26
    Երևանում կայացել է ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը
    img
    2025-03-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին
    img
    2025-03-21
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ
    img
    2025-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԶՖԳ ներկայացուցիչներին
    img
    2025-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
    img
    2025-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-03-19
    Հ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Բեռլինում մասնակցել է Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսության համաժողովին

    Տեսնել բոլորը