ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները հանդիպել են ԱԶԲ պատվիրակության հետ
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը, Հակոբ Վարդանյանն ու Քրիստինե Ղալեչյանը հանդիպել են ԱԶԲ առաքելության ղեկավար Դոնալդ Լամբերտի ղեկավարած պատվիրակության հետ։
ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Ասիական զարգացման բանկը եղել է և կշարունակի մնալ Տարածաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարևորագույն գործընկերներից մեկը։
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն իր հերթին կարևորել է տարբեր ոլորտներում տարիներ շարունակ ՀՀ ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի համագործակցությունը։ Այժմ էլ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համագործակցության տարբեր ծարագրեր ունի, որոնց մի մասը դեռ ուսումնասիրության և մշակման փուլում են գտնվում։
Որպես օրինակ Արմեն Սիմոնյանը նշել է «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան երկաթուղու կառուցման հարցը։ Արմեն Սիմոնյանն ընդգծել է, որ այդ հարցի շուրջ ԱԶԲ գործընկերների հետ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։
Հաջորդ կարևոր ուղղությունն, ըստ Սիմոնյանի, Հայաստանում պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ԱԶԲ-ի կողմից մասնավոր հատվածին արտոնյալ պայմաններով ֆինանսական ռեսուրսների հնարավոր տրամադրումն է։
ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր գոհունակությունն է հայտնել, որ հանդիպումը կայանում է համագործակցության հետագա ռազմավարության շուրջ։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՏԿԵ նախարարությունն ավարտին է հասցրել ԱԶԲ-ի հետ համագործակցության երկու կարևոր ծրագիր, որոնք էլ իրենց հերթին հնարավորություն են ստեղծում էլ ավելի սերտ համագործակցության համար։
ԱԶԲ պատվիրակության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար՝ հույս հայտնելով, որ քննարկվող բոլոր ծրագրերը հաջողությամբ ավարտին կհասցվեն։
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարարությունը Միջազգային տրանսպորտային ֆորումի հետ համագործակցությամբ անցկացրել է հատուկ սեմինար

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան ԿոստանյանՆ ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Արաքսի ավազանում գործող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերրանտիի հետ այցելել է «Արմփաուեր» ընկերություն

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հյուրընկալել է երկրաբանության ոլորտի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ մարզերում ամփոփվել են «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի արդյունքները

Երևանում կայացել է ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին

ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԶՖԳ ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյի գլխավորած պատվիրակությանը
