Սույն թվականի հոկտեմբերի 23-ից 25-ը Ճանապարհային անվտանգության մասնագետների ուսուցողական այցը Իսպանիայի Թագավորության մայրաքաղաք Մադրիդ
Սույն թվականի հոկտեմբերի 23-ից 25-ը ԵՄ ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում և Իսպանիայի Թագավորության ներքին գործերի նախարարության Երթևեկության գլխավոր տնօրինության հրավերով՝ տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչների այցը՝ Իսպանիայի Թագավորության մայրաքաղաք Մադրիդ:
Ուսուցողական այցի հիմնական նպատակն էր ճանապարհային անվտանգության աուդիտի ձեռնարկի մշակման նպատակով Իսպանիայի փորձի ուսումնասիրումը։ Այցի ընթացքում Իսպանիայի ճանապարհային անվտանգության մասնագետները ներկայացրել են Իսպանիայում ճանապարհային անվտանգության կառավարման համակարգը, ճանապարհային աուդիտորների վերապատրաստման և որակավորման կարգը, iRAP համակարգով իրականացվող ճանապարհային անվտանգության ամբողջական գնահատման և դասակարգման մեթոդիկան, ճանապարհային անվտանգության ստուգումների իրականացումը և այլն։
Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Իսպանիայի Ճանապարհային երթևեկության գլխավոր տնօրինության պաշտոնյաների և մասնագետների, CPC երթևեկության և տրանսպորտի ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպության և Մադրիդի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Իսպանիայում ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվող միջոցառումները, այդ թվում՝ նաև երթևեկության մասնակիցների խոցելի խմբերի անվտանգության ապահովման ուղղությամբ և ճանապարհի վթարավտանգ հատվածներում իրականացվող միջոցառումները:
Միաժամանակ մասնակիցները այցելել են Ճանապարհային երթևեկության վերահսկման և դիտարկման օպերատիվ կենտրոն, Մադրիդի կենտրոնական փողոցներ, A-2 (Մադրիդ) և M-300 (Alcalá de Henares), ինչպես նաև N-320 Գվադալախարա-Տորելագունա ճանապարներ, որի ընթացքում ճանապարհային անվտանգության մասնագետները ներկայացրել են տվյալ ճանապարհների վտանգավոր տեղամասերում անվտանգության բարելավման նպատակով իրականացված միջամտությունները: Քննարկվել է նաև Իսպանիայի բնակավայրերի որոշակի փողոցներում 30 կմ/ժամ թույլատրելի առավելագույն արագության ներդրման արդյունավետությունը:
Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ։
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարարությունը Միջազգային տրանսպորտային ֆորումի հետ համագործակցությամբ անցկացրել է հատուկ սեմինար

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան ԿոստանյանՆ ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Արաքսի ավազանում գործող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերրանտիի հետ այցելել է «Արմփաուեր» ընկերություն

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հյուրընկալել է երկրաբանության ոլորտի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ մարզերում ամփոփվել են «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի արդյունքները

Երևանում կայացել է ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին

ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԶՖԳ ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյի գլխավորած պատվիրակությանը
