ՏԿԵ նախարարի շնորհավորական ուղերձը՝ Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 27-ամյակի կապակցությամբ
Լրահոս

ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆ ՖԱՆՆԻ ԴԵԼՊԵԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՍՆԱԿ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՆԻԿՈՂՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ԱՇՈՏ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ

ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզում ծանոթացել է պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է «Էներգետիկ շաբաթ 2023»-ի բացման պաշտոնական արարողությունը

ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն ընդունել է Ֆրանսիայի գյուղական համայնքների ասոցացիայի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի (CDDG) 18-րդ նիստին
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դիտարկել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ-2-ի շինարարական աշխատանքների ընթացքը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում
.jpg)
Վեդի համայնքում Քաղաքացիների սպասարկման գրասենյակ է բացվել
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեսակապով հանդիպում է ունեցել Հնդկաստանի Նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսսեյն Սուֆիի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է արագ կացարաններով ապահովման հարցերով թիմի ներկայացուցիչներին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է ճանապարհային անվտանգության ոլորտի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հայաստանն այսօր միացել է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրին
Տեղի է ունեցել «Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը՝ ճանապարհային անվտանգության մոտեցումը թեմայով աշխատաժողով

ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն
Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ

ՏԿԵ նախարարի շնորհավորական ուղերձը՝ Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 27-ամյակի կապակցությամբ

Համայնքներին տեխնիկայի նոր խմբաքանակ է հատկացվել

Սույն թվականի հոկտեմբերի 23-ից 25-ը Ճանապարհային անվտանգության մասնագետների ուսուցողական այցը Իսպանիայի Թագավորության մայրաքաղաք Մադրիդ
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ և համակարգող Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կարևորվել է «Հայաստան–Վրաստան» էլեկտրահաղորդման գծի շուտափույթ կառուցումը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է ՀԲ-ի տրանսպորտի ավագ մասնագետ Մեսֆին Ջիջոյի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՍԱԼԱՐ Ինտերնեշնլի տարածաշրջանային նոր ներկայացուցիչ Հելե Վիլյումսենի պատվիրակությանը
Տեսնել բոլորը
Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ։
Հետադարձ հայացք նետելով տեղական ինքնակառավարման 27-ամյա ընթացքին, կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգը ձևավորվել և կայացել է։
Գնահատելով տեղական ինքնակառավարման ոլորտում ձեռք բերված արդյունքները մենք նաև արձանագրում ենք այն անելիքները, որ դեռ կան կառավարման այս կարևոր համակարգում։
Վերջին տարիներին մեր հասարակությունն ու հանրային կառավարման ինստիտուտները ստիպված էին արձագանքել մի շարք բարդագույն մարտահրավերների. կորոնավիրուսի համաճարակ, 44-օրյա պատերազմ և 100,0 հազարից ավել բռնի տեղահանված հայրենակիցների մի քանի օրվա ընթացքում ընդունելու և նրանց կեցության ու սոցիալական հարցերը կարգավորելու անհրաժեշտություն:
Այս մարտահրավերներին դիմակայելու նպատակով կատարված մեծ աշխատանքում անգնահատելի է տեղական ինքնակառավարման համակարգի դերակատարումը: Տեղական ինքնակառավարման մարմինները՝ որպես արագ արձագանքման առաջնային օղակ, ցույց տվեցին պետական կառավարման մարմինների հետ համակարգված աշխատելու, տեղական մակարդակում պատասխանատու որոշումներ կայացնելու և անհրաժեշտ կարողություններ համախմբելու իրենց ունակությունը:
Տեղական ինքնակառավարման համակարգի կարևորությունն ու նրա զարգացման ռազմավարությունը հայտարարված են մեր կառավարության 2021-2026 թթ. ծրագրում: ՀՀ կառավարության ծրագրով հայտարարված թիրախները հավակնոտ են, դրանք հաշվի են առնում այն նոր հնարավորություններն ու կարողությունները, որոնք ձևավորվել են համայնքներում՝ 2015-2022թթ. ընթացքում իրականացված վարչատարածքային բարեփոխումների ընթացքում:
Վարչատարածքային բարեփոխումներին զուգահեռ մենք իրականացրել ենք ևս մի շատ կարևոր, համակարգային նշանակություն ունեցող քայլ, ներդրել ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համամասնական ընտրակարգ: Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով: Վերոնշյալ անցման արդյունքում համայնքները կունենան քաղաքանապես ակտիվ ավագանի, վերջինս կկրի քաղաքական պատասխանատվություն, ինչը կարևոր նախադրյալ է տեղական մակարդակում ժողովրդավարության շարունակական խորացման համար:
Մեր անելիքների կարևոր մի մասն է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունների արդյունավետության ապահովումը։ Այս առումով հատկապես պետք է շեշտադրել տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգերի համագործակցությունն ու այդ հանագործակցության ներդաշնակեցման անհրաժեշտությունը: Ասվածը կարևորվում է վարչատարածքային նոր իրողությունների համատեքստում:
Իրականացված վարչատարածքային բարեփոխումների համատեքստում շարունակական աշխատանքներ են տարվում նաև ՏԻՄ-երում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, կառավարման էլեկտրոնային համակարգերի կիրառության ընդլայնման միջոցով ՏԻՄ-երի կողմից մատուցող հանրային ծառայությունների որակի բարելավման ու հասանելիության ընդլայնման ուղղությամբ։
Միավորված բազմաբնակավայր համայնքների 74 բնակավայրերում գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ, վարչական ծառայությունների մատուցումը քաղաքացիներին կատարվում է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի համաձայն։
Եվս մեկ արդյունավետ բարեփոխում կարող ենք համարել նաև տեղական հարկերի հավաքագրման նպատակով էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչի շնորհիվ ամբողջությամբ ավտոմատացվել են այդ հարկատեսակների հաշվառման և անկանխիկ եղանակով գանձման գործընթացները։
Հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովելու, բնակչության բարեկեցությունը բարելավելու, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելու համար շարունակվում են ենթակառուցվածների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման գործընթացները։
Հարկ է նշել, որ սուբվենցիայի գործիքակազմի կիրառումը թույլ է տալիս արձանագրել, որ
🔹համաֆինանսավորման միջոցով պետական աջակցություն է տրամադրվում համայնքների կողմից առաջարկվող ծրագրերին, ինչը ապահովում է յուրաքանչյուր համայնքի համար անմիջապես համայնքի կողմից կարիքների գնահատման և առաջնահերթությունների սահմանման գործընթացը,
🔹ակնհայտորեն ավելացել է ՀՀ համայնքների կողմից կապիտալ ներդրումների իրականացումը, մասնավորապես վերջին 3 տարիների ընթացքում զգալի աճել են համայնքների կողմից իրականացվող կապիտալ ծախսերը,
🔹 համայնքների դերակատարության բարձրացման փաստը, այդ թվում՝ կարողությունների զարգացումը սուբվենցիայի ամբողջական փաթեթների մշակման, գնումների գործընթացների կազմակերպման մասով։
Կարելի է արձանագրել, որ սուբվենցիայի կարգի հետևողական բարելավման, կառավարության առաջնահերթ ոլորտների ամրագրման հետևանքով ՀՀ համայնքներում իրականացվում են աննախադեպ ծավալներով շինարարական աշխատանքներ։
Կարող ենք արձանագրել, որ 2018-2023 թվականների ընթացքում սուբվենցիայի ծրագրի շրջանակներում ՀՀ համայնքներում ՀՀ պետական և համայնքային բյուջեների, ինչպես նաև մասնավոր ոլորտի ներգրավմամբ կատարվել են ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մեծածավալ աշխատանքներ և ներդրվել է շուրջ 120,0 մլրդ։
Այս տարվանից ամբողջական կկիրառվի ֆինանսական համահարթեցման մասին օրենքը, շեշտադրելով դոտացիաների հաշվարկներում կիրառվող բարձրադիրություն, հեռավորություն, բնակավայրերի քանակ, բնակչության թիվ գործոնները, որը միտված է տարբեր ֆինանսական կարողություններ ունեցող համայնքների միջև առկա բևեռացման մեղմմանը, համայնքների դոտացիաների բաշխման հավասարակշռությունն ապահովմանը։
ՀՀ համախմբված բյուջեի փաստացի եկամուտների աճման արդյունքում զգալիորեն աճել են նաև համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների չափերը, 2024թ․ համար նախատեսվել է 85․3 մլրդ դրամ, 2023թ․ ի 69.7 մլրդ դրամ: Համեմատության համար կարելի է փաստել, որ 2024թ․ համայնքներին նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիայի չափը 2018թ. հատկացված 48,2 մլրդ դրամի նկատմամբ աճել է շուրջ 37.1 մլրդ դրամով կամ 77 տոկոսով։
Վերջին տարիներին համայնքներում զգալիորեն աճել են նաև վերջիններիս սեփական եկամուտները։ Մասնավորապես, 2023 թվականին նախորդող տարիների շարունակական աճի համատեքստում համայնքների սեփական եկամուտների ծրագրային ցուցանիշը կազմել է 79․6 մլրդ դրամ՝ 2022թ․ 64․5 մլրդ դրամի դիմաց կամ ավել 15.1 մլրդ դրամով կամ 23.4 տոկոսով։
Նշվածի համատեքստում համայնքների սեփական եկամուտների դինամիկ աճին նպաստել են նաև ՀՀ հարկային օրենսգրքով տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի հաշվարկման համար նախանշված կարգավորումները։ Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում: