ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Նիստը նախագահել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Տեսչական մարմնի Կառավարման խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը։ Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր Տեսչական մարմնի ընթացիկ ու առաջիկա գործունեությանն առնչվող 𝟕 հարց։
Նիստում ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը ներկայացրել է 𝟐𝟎𝟐𝟒 թվականի գործունեության տարեկան ծրագիրը, 𝟐𝟎𝟐𝟒 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը։
Խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են ՔՏՀԱ տեսչական մարմնի 𝟐𝟎𝟐𝟑 թվականի 𝟐-րդ և 𝟑-րդ եռամսյակների գործունեության կատարողականների գնահատման նախագծերը, ՔՏՀԱ տեսչական մարմնի որակի ապահովման վարչության կողմից ներկայացված 𝟐𝟎𝟐𝟑 թվականի 𝟏-ին և 𝟐-րդ եռամսյակների հաշվետվությունները, ինչպես նաև ՔՏՀԱ տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 𝟐𝟎𝟐𝟒թ․ գործունեության տարեկան ծրագիրը։ Կառավարման խորհուրդը հավանություն է տվել քննարկված բոլոր հարցերին, և դրանք քվեարկությամբ հաստատվել են։