logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Հայաստանի և Չինաստանի միջև առաջին անգամ ուղիղ չվերթ է գործարկվել

    Սեպտեմբերի 3-ին առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: 

    Այսօր Զվարթնոց օդանավակայանում կայացել է չվերթի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Չինաստանում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը, Հայաստանում Չինաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը, ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեն, ավիաընկերության ներկայացուցիչներ և այլ հյուրեր: 

    Նախարար Սանոսյանը չվերթը պատմական է որակել՝ հաշվի առնելով, որ առաջին անգամ Չինաստանի և Երևանի միջև օդային կապ կա․ «Այս ուղղությամբ կարծում ենք մեծ պահանջարկ կա և այն բոլոր կողմերից կհեշտացնի մարդկանց կյանքը և կխնայի բավական մեծ ժամանակ, ովքեր Հայաստանից Չինաստան կամ հակառակ ուղղությամբ մտադրություն ունեն թռիչքներ կատարելու: Չվերթները վստահաբար կմեծացնեն ուղևորաշրջանառությունը, կխթանեն երկու ժողովուրդների միջև կրթական, մշակութային հաղորդակցությանը։ Կարևորելով տնտեսական բաղադրիչը՝ պետք է նշեմ, որ բիզնես զբոսաշրջության ուղղությունը Չինաստանի հետ շատ խոստումնալից է, և ուղիղ ավիահաղորդակցության պարագայում այդ շփումները կդյուրինացվեն»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:

     Սանոսյանը նշել է, որ նպատակ կա դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ նոր ուղիղ չվերթեր ունենալ և ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը: «Սա հետևողական քաղաքականության արդյունք է։ Մենք ավիացիոն ոլորտում միտված ենք նոր ուղղություններ ունենալ, անընդհատ ընդլայնել աշխարհագրությունը դեպի Հայաստան և Հայաստանից այլ ուղղություններ, ինչի արդյունքում հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ կմեծանա։ Մենք կանգ չենք առնելու, որովհետև կան մի շարք նոր ուղղություններ, որոնց վերաբերյալ տարվում է հետևողական աշխատանք։ Մոտ ապագայում կունենանք նմանօրինակ նոր չվերթեր դեպի աշխարհի խոշոր քաղաքներ ու երկրներ»,-ընդգծել է նախարարը:

    Լրահոս

    img
    2025-08-01
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-08-01
    Վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2025-07-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-07-29
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ
    img
    2025-07-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
    img
    2025-07-24
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
    img
    2025-07-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ
    img
    2025-07-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարությունում անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն
    img
    2025-07-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարությունում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
    img
    2025-07-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյաննը Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին
    img
    2025-07-15
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին
    img
    2025-07-14
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին
    img
    2025-07-14
    Տեղի է ունեցել ՀՀ ՋՕԸ և ՋՕԸ միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը
    img
    2025-07-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին
    img
    2025-07-08
    Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը
    img
    2025-07-03
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Մատեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-06-30
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-06-29
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարական պանելային քննարկման է մասնակցել
    img
    2025-06-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
    img
    2025-06-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ
    img
    2025-06-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ
    img
    2025-06-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին
    img
    2025-06-26
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
    img
    2025-06-25
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է ԱՃԹՆ միջազգային խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը
    img
    2025-06-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին
    img
    2025-06-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները
    img
    2025-06-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը
    img
    2025-06-23
    ՀՀ ՏԿԵ նախարարութունում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
    img
    2025-06-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
    img
    2025-06-18
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն աշխատաժողովի է մասնակցել

    Տեսնել բոլորը