logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում

    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, ոլորտային պատասխանատուների ու համայնքապետերի հետ նախարարը երկու օր շարունակ հետևել է պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ 

    Նախ հետևել են Հյուսիս-Հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։ Այցելել են Քաջարան-Ագարակ հատվածի առաջին թունել և ներկա գտնվել թունելի հորատման վերջնական աշխատանքներին։ Այս ճանապարհահատվածի կառուցման արժեքն ավելի քան 214 մլն դոլար է։ Այն ներառում է երկու թունել և 17 կամուրջ։ Կամուրջների հենապատերի կառուցման աշխատանքները ևս մեծ թափով առաջ են ընթանում։ Այնուհետև այցելել են Նռնաձոր, որտեղ ամբողջությամբ նոր ճանապարհ է կառուցվում՝ մոտ 10.1 կմ երկարությամբ։ Այս նորակառույց ճանապարհով Նռնաձորը կկապվի Մեղրիին և Սյունիքի մարզը կունենա ամբողջությամբ նոր ճանապարհ։ Տեղում շինարարին և մյուս պատասխանատուներին նախարարը հանձնարարել է արագացնել ճանապարհի կառուցումը և հետևել օրացուցային գրաֆիկին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 560 մլն ՀՀ դրամ է։ 

    Պաշտոնյաներն այցելել և դիտարկել են նաև Կապան-Ծավ ավտոճանապարհի երկու հատվածների նորոգման աշխատանքները։ Աշխատանքային այցի երկրորդ օրն այց է կատարվել Խոտ-Որոտան նորակառույց ճանապարհ, որտեղ իրականացվել են վերակառուցման աշխատանքներ։ Այցելել են նաև Որոտան բնակավայր, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները։ Հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Վաղատին և Աշոտավան բնակավայրերն էին, որտեղ իրականացվել են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։ Վաղատինում պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է շուրջ 1.7 կմ, իսկ Աշոտավանում՝ 10 կմ երկարությամբ ճանապարհ։ Երկու ճանապարհների ասֆալտապատումն էլ ավարտվել է, ընթացքի մեջ են ճանապարհների կահավորման աշխատանքները։ 

    Շինարարական բոլոր օբյեկտներում նախարարը հանձնարարել է անշեղորեն հետևել կատարվող աշխատանքների որակին և ժամանակացույցին։ Այցի ավարտին Սիսիան քաղաքում և Ույծ գյուղում Խուդաթյանը ծանոթացել է սուբվենցիոն աշխատանքների ընթացքին, քննարկել համայնքում կառավարություն ֊ համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, առաջիկա անելիքները։

    Լրահոս

    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է PDAC 2026 միջազգային համաժողովին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ
    img
    2026-03-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Համայնքային ֆորումին
    img
    2026-03-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ներկա է գտնվել դպրոցի բացման արարողությանը
    img
    2026-03-06
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
    img
    2026-03-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին
    img
    2026-03-06
    Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել
    img
    2026-03-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին
    img
    2026-02-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպվել է ուսումնական սեմինար-խորհրդակցություն
    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» միջազգային կազմակերպության պատվիրակությանը
    img
    2026-02-26
    Տեղի է ունեցել Վանաձորի Բաց կառավարման գործընկերության նոր գործողությունների ծրագրի առաջարկների համաստեղծումը
    img
    2026-02-25
    ՀՀ ՏԿԵ նախարարության ոլորտային մասնագետներն ընդունել են ՀՀ տարբեր բուհերում սովորող ակտիվ երիտասարդների
    img
    2026-02-24
    Կայացել է ՏԿԵ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
    img
    2026-02-23
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտացված անդամ Էնդրյու Փլաթին
    img
    2026-02-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիին
    img
    2026-02-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Լոռու մարզում սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները
    img
    2026-02-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-13
    Կայացել է «Մասնակցային բյուջետավորման ձայները» խորագրով TEDx կոնֆերանսը
    img
    2026-02-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-12
    GIZ-ի կողմից ՀՀ 16 համայնքի տրամադրվել են աստիճանամագլցիչներ
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է գերմանական KFW բանկի տարածաշրջանի տնօրեն Յենս Հագենին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ՂՀ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին
    img
    2026-02-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

    Տեսնել բոլորը