ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Օդանավակայանների միջազգային խորհրդի եվրոպական տարածաշրջանի (ACI EUROPE) գլխավոր տնօրեն Օլիվյե Յանկովեցի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Օդանավակայանների միջազգային խորհրդի եվրոպական տարածաշրջանի (ACI EUROPE) գլխավոր տնօրեն Օլիվյե Յանկովեցի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանի Միջազգային Օդանավակայանների տնօրեն Մարսելո Վենդային։
Հանդիպման ժամանակ քննարկվել է հայկական ավիացիոն շուկայի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։
Նախարարը նշել է, որ Հայաստանի ավիացիոն շուկան մեծ պոտենցիալ ունի, և որ միանշանակորեն պետք է ընդլայնել թե օդանավակայանի հնարավորությունները, և թե դեպի օդանավակայան տանող ենթակառուցվածքները։
Օլիվյե Յանկովեցին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի ավիացիոն շուկան մեծ ներուժ ունի, աճող շուկա է․ «Ավիացիոն ոլորտում Հայաստանը կարող ենք համարել հնարավորությունների երկիր»,-ասել է նա։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։