ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՀԵՏ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐ
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և համայնքապետերի հետ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել է ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետեր:
ՏԿԵ նախարարն ու Տավուշի մարզպետը նախևառաջ հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին։ Այնուհետև, զորամասի հրամանատարի ուղեկցությամբ այցելել են ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված մի շարք մարտական հենակետեր: Պաշտոնյաները շնորհավորել են զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղ և բարի ծառայություն:
Բոլոր նորություններըԿիսվել