logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանն Արագածոտնի մարզպետի հետ դիտարկել է համայնքներում պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և արդյունքները

    Լրահոս

    img
    2024-04-12
    ՀՀ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-04-08
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դիտարկել է միջպետական ճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը
    img
    2024-04-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզում ծանոթացել է Վանաձորի Տիգրան Մեծ և Սանկտ Պետերբուրգ փողոցների հիմնանորոգման աշխատանքներին
    img
    2024-04-08
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետևել է Մ-6 ավտոճանապարհի Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին
    img
    2024-04-05
    ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են Հայաստանում ԱԶԲ առաքելության ղեկավար Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-04-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակով անցնող հիմնանորոգվող հատված
    img
    2024-04-05
    Մարզերում ընթանում են համայնքների ավագանիների անդամների վերապատրաստման դասընթացները
    img
    2024-04-05
    Գնել Սանոսյանը դիտարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3 Լանջիկ- Գյումրի հատվածի, Կարկաչանի կամրջի կառուցման աշխատանքների ընթացքը
    img
    2024-04-05
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դիտարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 Աշտարակ – Թալին հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը
    img
    2024-04-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ԵՊՀ-ում մասնակցել է Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը
    img
    2024-04-04
    Վարչապետին է ներկայացվել Ջրային կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
    img
    2024-04-01
    ՏԿԵ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
    img
    2024-03-29
    ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին
    img
    2024-03-29
    ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ նիստ
    img
    2024-03-29
    ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    img
    2024-03-28
    Գնել Սանոսյանի գլխավորությամբ ՏԿԵ նախարարությունում կայացել է աշխատանքային քննարկում
    img
    2024-03-28
    Տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը
    img
    2024-03-27
    ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԿԵ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ
    img
    2024-03-27
    ՀՀ ՏԿԵ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՔՐԻՍՏԻՆԵ ՂԱԼԵՉՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
    img
    2024-03-26
    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը
    img
    2024-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Ջրառ» ՓԲԸ․ Քննարկվել են ջրերի կառավարման արդյունավետ համակարգի վերաբերյալ հարցեր
    img
    2024-03-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե․ նախարարին է զեկուցվել ոռոգման շրջանի մեկնարկի աշխատանքների ընթացքը
    img
    2024-03-22
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԶՖԳ տարածաշրջանային տնօրեն Ֆանի Դելպեի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-03-21
    Տեղահանվածների է ներկայացվել բնակապահովման ծրագրի մանրամասները
    img
    2024-03-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Կոտ դ'Օր դեպարտամենտի Գյուղական համայնքների /գյուղապետերի/ ասոցիցիայի նախագահ, Աղսոյի գյուղապետ Բռունո Բեթնոյի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
    img
    2024-03-20
    1373 ավագանու անդամներ կվերապատրաստվեն․ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2024-03-19
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-03-15
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային
    img
    2024-03-13
    ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության պատվիրակությանը

    Տեսնել բոլորը

    ՀՀ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանն Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի հետ դիտարկել է Ծաղկահովիտ, Ալագյազ և Աշտարակ համայնքներում պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և արդյունքները։ 

    Առաջին կանգառը պետական ծրագրով կառուցվող Ծաղկահովիտի առողջության կենտրոնն էր։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 615 մլն դրամ է, շինաշխատանքները մեկնարկել են 2021թ․, ավարտը նախատեսվում է 2024 թ․։ 

    Հաջորդիվ, պաշտոնատար անձինք այցելել են պետական ծրագրով կառուցվող «Ալագյազի համայնքային կենտրոն»։ 2023 թ․ մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 350 մլն դրամ է, ավարտը նախատեսվում է 2024թ․։ 

    Փոխնախարարը դիտարկել է նաև նույն համայնքում պետական ծրագրով կառուցվող 144 տեղ հզորությամբ մոդուլային տիպի մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 837 մլն դրամ է, ծրագրի ավարտը նախատեսվում է 2024 թ․։ 

    Հաջորդ համայնքում՝ Ապարանում, դիտարկվել են սուբվենցիոն 2 ծրագրեր։ Առաջինը Եղիպատրուշ բնակավայրում 2023 թ․ իրականացված գազաֆիկացման աշխատանքներն էին, որոնք ամբողջությամբ ավարտված են։ Ծրագրի արժեքը 138 մլն 915 հազար դրամ էր, որի 60 տոկոսը տրամադրվել է պետական բյուջեից, 40-ը՝ համայնքից։ 

    Փոխնախարարն ու մարզպետը եղել են Ապարան համայնքի Շենավան բնակավայրում` 2022 թ․ սուբվենցիոն ծրագրով նոր կառուցվող մանկապարտեզում։ Ծրագրի արժեքը 282 մլն 993 հազար դրամ է, որի 70 տոկոսը վճարվում է պետական բյուջեից, 30 տոկոսը՝ համայնքային բյուջեից։ Շրջայցի վերջին կանգառը Աշտարակ համայնքի տարբեր բնակավայրերում 2022 թ․ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվող մանկապարտեզներն էին։ 

    Մասնավորապես, դիտարկվել են Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքները։ Ծրագիրն ամբողջությամբ ավարտված է, արժեքը 190 մլն 550 հազար դրամ է, որից 70 տոկոսը տրամադրվել է պետբյուջեից, 30-ը՝ համայնքային բյուջեից։ 

    Աշտարակ քաղաքի թիվ 4 Հասմիկ մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքներն էլ ընթացքի մեջ են, ծրագիրը կատարված է շուրջ 60 տոկոսով, ընդհանուր արժեքը 299 մլն 910 հազար դրամ է, որից 70 տոկոսը տրամադրվել է պետբյուջեից, 30-ը՝ համայնքային բյուջեից։ 

    Կառուցվող ու վերակառուցվող բոլոր օբյեկտներում շինարարների հետ զրույցում փոխնախարար Նարեկ Մանուկյանը խիստ կարևորել է աշխատանքները բարձր որակով կատարելու անհրաժեշտությունը։ 

    Մարզպետը համայնքապետերին հորդորել է իրենց հերթին հետևողական լինել` պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներում լավագույն արդյունք ապահովելու հարցում։

    Բոլոր նորությունները