logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը համատեղ խորհրդակցություն են անցկացրել ազգային գեոպորտալ համակարգի վերաբերյալ

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել է նաև Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ 

    Քննարկմանը ներկա էին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավոտիսյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գոռ Ավոտիսյանը, «ԲԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Դավիթ Միրզոյանը, «ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը, «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանը, «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը և այլոք։ 

    Քննարկումը վերաբերել է Ազգային գեոպորտալ համակարգին, որտեղ պետք է կենտրոնացված լինի Հայաստանի Հանրապետության բոլոր ենթակառուցվածքների, պետական շենք-շինությունների, հասցեների, աշխարհագրական անվանումների, ճանապարհային ցանցի, ավտոճանապարհների, ընդերքի և այլ ոլորտների վերաբերյալ առկա տարածական տվյալները։ 

     Նախարար Սանոսյանը և Սուրեն Թովմասյանը հանդիպման սկզբում խոսել են համակարգի ստեղծման կարևորության մասին․«Տարածական տվյալների ժամանակակից, թարմացվող համակարգ ունենալը մեր երկրի տնտեսության համար կարևորագույն գործիքակազմ է»,-ընդգծվել է հանդիպման ժամանակ։ 

    2022 թվականի հուլիսին գործարկվել է maparmenia.am հարթակը, որտեղ արտացոլված են ջրագրական և տրանսպորտային ցանցը, ռելիեֆը, կադաստրային քարտեզները, օրթոֆոտոհատակագծերը։ Այդ շերտերը հասանելի են հանրությանը առանց հարթակում գրանցվելու, և բացի քարտեզի դիտումից՝ օգտվողը կարող է նաև կատարել որևէ հողամասի վերաբերյալ նախնական աշխարհատարածական վերլուծություններ։ Օրինակ՝ չափել հողամասի հեռավորությունը մայրուղուց, տեսնել հողամասի տեղադիրքը, ռելիեֆի խտությունը և այլն։ Հարթակն անընդհատ արդիականացվում է, ավելանում են նոր շերտեր և տարատեսակ վերլուծությունների հնարավորություններ։ 

    Հանդիպման ժամանակ քննարկվել է պետական տարբեր գերատեսչությունների ունեցած տեղեկատվությունը Կադաստրի կոմիտեի կողմից ազգային գեոպորտալ ինտեգրելու, ինչպես նաև դեռևս հավաքագրման ենթակա տեղեկատվության հավաքագրման ստանդարտների վերաբերյալ հարցեր։ 

    Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ համագործակցել Կադաստրի կոմիտեի հետ՝ գործընթացը հնարավորինս արագ և անխոչընդոտ իրականացնելու վերաբերյալ։

    Լրահոս

    img
    2025-01-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գլխավորել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
    img
    2025-01-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում
    img
    2025-01-15
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ
    img
    2025-01-14
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Կլաուդիա Բուշին
    img
    2025-01-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-01-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
    img
    2025-01-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին
    img
    2025-01-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ
    img
    2024-12-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵՆ-ի ֆինանսական և այլ ստորաբաժանման ղեկավարների մասնակցությամբ
    img
    2024-12-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
    img
    2024-12-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների հետ
    img
    2024-12-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ
    img
    2024-12-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
    img
    2024-12-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-12-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ
    img
    2024-12-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին
    img
    2024-12-20
    ՀՀ ՏԿե նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
    img
    2024-12-18
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ժ/պ Վաչե Տերտերյանը վարել է ՀՀ-ՌԴ միջտարաշածրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի համանախագահների առցանց հանդիպումը
    img
    2024-12-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին
    img
    2024-12-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
    img
    2024-12-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին
    img
    2024-12-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանին
    img
    2024-12-13
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
    img
    2024-12-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ժ/պ Արմեն Սիմոնյանը Թբիլիսիում մասնակցել է ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության հերթական նիստին։
    img
    2024-12-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է «Հյուսիս-հարավ»-ի Աշտարակ-Թալին հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին
    img
    2024-12-12
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
    img
    2024-12-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Ջրվեժ բնակավայրից դեպի Գառնի ձգվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը
    img
    2024-12-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ժ/պ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է IFC-ի էներգետիկայի և ենթակառուցվածքների հոսքային կառավարիչ Կամիլա Ռոդրիգեզի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-12-11
    ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը մշտադիտարկում է իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերում
    img
    2024-12-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ

    Տեսնել բոլորը