logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Վարչապետին է ներկայացվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ քննարկելու կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: 

    Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և նրա տեղակալը վարչապետին զեկուցել են ոլորտում իրականացված աշխատանքների, կառուցվածքային և համակարգային խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարների մասին: Ներկայացվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հիմնական գործառույթների՝ կանոնակարգման, վկայագրման և վերահսկման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում հայկական շուկա մուտք է գործել 8 նոր ավիաընկերություն՝ ընդլայնելով օդային փոխադրումների աշխարհագրությունը: 

    2023-ին ՀՀ-ից կանոնավոր թռիչքներ են իրականացվել դեպի 23 պետության 49 քաղաք, իսկ դեպի Հայաստանի Հանրապետություն և ՀՀ-ից զբոսաշրջային սեզոնում թռիչքներ են իրականացրել 12 ավիաընկերություն՝ 13 ուղղություններով: Նախորդ տարվա ընթացքում ուղևորահոսքը կազմել է ռեկորդային 2022-ի համեմատ 46,7 տոկոսով ավելի` 5 մլն 425 հազար 76, որից 1 մլն 817 հազար 321-ը բաժին է ընկնում տեղական ավիաընկերություններին: Հայկական ավիաընկերությունների ուղևորափոխադրումների ծավալը ընդհանուր ավիափոխադրումների մեջ կազմել է 33,5 տոկոս` նախորդ տարվա 24 տոկոսի համեմատ: Նշվել է, որ 2023 թվականին թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով իրականացվել է պետական վերահսկողության՝ ստուգումներ և ուսումնասիրություններ, թիվը կազմել է 200: 

    Ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար տրամադրված սերտիֆիկատների, վկայականների և թույլտվությունների թիվը 2023-ին կազմել է 536: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նախորդ քննարկումների կարևոր թեմաներից մեկը տեղական ավիաընկերությունների անվտանգության ստանդարտները շարունակաբար բարձրացնելն է եղել: «Հիմա ուզում եմ հասկանալ` նախորդ տարի այս ուղղությամբ ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել»,- նշել է վարչապետը: Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը նշել է, որ դա մշտական աշխատանք է: «Այնպես չէ, որ մենք ժամանակ առ ժամանակ ենք անդրադառնում: Դա ամենօրյա մեր մշտական աշխատանքն է, և բոլոր ավիաընկերությունները գտնվում են վերահսկողության տակ: Ամեն մի ստորաբաժանում ունի աուդիտների իր գրաֆիկը, և յուրաքանչյուրն իր ուղղությամբ կատարում է ավիաընկերությունների վերահսկողությունը: Չկա մի ավիաընկերություն, որ կարող է խուսափել ստուգումից: 

    Պայմանավորված է, որ դա պետք է լինի մշտական: Այնպես չէ, որ տարին մեկ անգամ կամ երկու անգամ աուդիտ լինի, դա բաժանված է փուլերի»: Արձագանքելով` վարչապետը նշել է. «Ավիաընկերությունը մշտական վերահսկողության տակ է, որովհետև այսօր կարող ենք ստուգել նորմալ լինի, բայց երկու տարվա ընթացքում իր պարամետրերը կարող են նվազել»: Նախորդ տարվա ընթացքում ավիացիայի ոլորտը համալրվել է շուրջ 500 նոր աշխատակցով: Նշվել է, որ «Հայվեյզ» ՍՊ ընկերության կողմից Հայաստան է բերվել առաջին հայկական Բոինգ 737/400 բեռնատար օդանավը, և հայկական ավիացիոն շուկա է մուտք գործել գերմանական «Լյուֆթհանզա Կարգո» ավիաընկերությունը: Անդրադառնալով բեռնատար օդանավի ներկրմանը` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ասացիք, որ բեռնատար օդանավ է ներկրվել: Մենք արդեն ունե՞նք, թե սա առաջին օդանավն է, որ պետք է գործի և արդեն թռիչք իրականացրել է, բեռ տեղափոխե՞լ է Հայաստանից»: Միհրան Խաչատրյանը նշել է, որ օդանավը Հայաստանում է, մարտ ամսից սկսելու է բեռնափոխադրումները` ավիաընկերության օդանավ շահագործողի վկայական ստանալուց հետո: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ եթե 2022 թվականին յուրաքանչյուր չորրորդ ուղևորն էր հայկական ավիաընկերությունների միջոցով տեղափոխվում, ապա նախորդ տարի ամեն երրորդ ուղևորն է հայկական ավիաընկերությամբ տեղափոխվել: ««Հայվեյզ» ընկերության հետ կապված, կարծում եմ, սա էլ է ձեռքբերում, գտնվում ենք ավարտական փուլում: Կլինի հայկական առաջին ավիաընկերությունը, որը մասնագիտացված բեռնափոխադրող ընկերություն է: Մենք ունենք բավականին մեծ աճ նաև բեռնափոխադրումների ուղղությամբ և իհարկե, այդ ընկերությունը նաև պետության կարիքների համար է այլ ծառայություններ մատուցելու»,- նշել է նախարարը: 

    Հաջորդիվ զեկուցվել է, որ իրականացվել են մի շարք ծավալուն փոփոխություններ՝ Եվրոպական միության թռիչքային անվտանգության ցանկից դուրս գալու համար: Կոմիտեն համալրվել է որակավորված նոր տեսուչներով, կազմավորվել է 2 նոր մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, ներդրվել են աշխատավարձերի հաշվարկման նոր գործակիցներ: Կոմիտեի աշխատակիցների որակավորման բարձրացման նպատակով իրականացվել են շարունակական վերապատրաստումներ: 2023-ին իրականացվել են մի շարք քայլեր՝ ուղղված ընդհանուր ավիացիայի և փոքր ավիացիայի զարգացմանը, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումներին ուղղված քայլեր: Իրականացվել է ՀՀ օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում հաստատվել է ՀՀ-ում կառավարվող օդային տարածքից դուրս «G» դասի օդային տարածքում ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների կանոնների վերաբերյալ ձեռնարկը: 

    2023-ի օգոստոսին նախկին «Ստեփանավան» օդանավակայանի տարածքում կազմակերպվել է «Արմենիա Էյր Ֆեստ» ավիացիոն միջոցառումը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ավիացիայի ոլորտի կադրերի պատրաստմանն ու համալրմանը վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացումը և կադրերի պատրաստման հետ կապված պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

    Լրահոս

    img
    2025-01-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գլխավորել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
    img
    2025-01-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում
    img
    2025-01-15
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ
    img
    2025-01-14
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Կլաուդիա Բուշին
    img
    2025-01-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-01-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
    img
    2025-01-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին
    img
    2025-01-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ
    img
    2024-12-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵՆ-ի ֆինանսական և այլ ստորաբաժանման ղեկավարների մասնակցությամբ
    img
    2024-12-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
    img
    2024-12-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների հետ
    img
    2024-12-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ
    img
    2024-12-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
    img
    2024-12-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-12-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ
    img
    2024-12-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին
    img
    2024-12-20
    ՀՀ ՏԿե նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
    img
    2024-12-18
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ժ/պ Վաչե Տերտերյանը վարել է ՀՀ-ՌԴ միջտարաշածրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի համանախագահների առցանց հանդիպումը
    img
    2024-12-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին
    img
    2024-12-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
    img
    2024-12-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին
    img
    2024-12-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանին
    img
    2024-12-13
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
    img
    2024-12-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ժ/պ Արմեն Սիմոնյանը Թբիլիսիում մասնակցել է ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության հերթական նիստին։
    img
    2024-12-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է «Հյուսիս-հարավ»-ի Աշտարակ-Թալին հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին
    img
    2024-12-12
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
    img
    2024-12-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Ջրվեժ բնակավայրից դեպի Գառնի ձգվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը
    img
    2024-12-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ժ/պ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է IFC-ի էներգետիկայի և ենթակառուցվածքների հոսքային կառավարիչ Կամիլա Ռոդրիգեզի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-12-11
    ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը մշտադիտարկում է իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերում
    img
    2024-12-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ

    Տեսնել բոլորը