ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Ջրառ» ՓԲԸ․ Քննարկվել են ջրերի կառավարման արդյունավետ համակարգի վերաբերյալ հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ ՏԿԵՆ ենթակայությամբ գործող «Ջրառ» ՓԲԸ և հանդիպել աշխատակազմի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը։
Նախարար Սանոսյանը նախ շնորհավորել է ներկաներին Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այնուհետև ծավալվել է քննարկում ջրերի կառավարման արդյունավետ համակարգի շուրջ։
«Ջրառ» ՓԲԸ տնօրեն Արտաշես Աբգարյանը նախարարին է ներկայացրել այս տարվա համար կանխատեսումները, որի շուրջ շարունակվել է քննարկումը։
Բոլոր նորություններըԿիսվել