ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ
Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում ԵՄ առավել ակտիվ ներգրավվածության վերաբերյալ հարցեր:
Մարթա Կոսը ողջունել է Հայաստանի ձեռնարկած քայլերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում, ինչպես նաև ընդգծել է Հայաստանի կարևորությունը ԵՄ կապակցման օրակարգում: Անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
Բոլոր նորություններըԿիսվել


