logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ԵՄ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի երկրների տրանսպորտի նախարարների նիստին

    Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցվացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ԵՄ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի երկրների տրանսպորտի նախարարների նիստին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով։ Նախարարն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում տրանսպորտը կարևոր դեր է խաղում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման գործում։ 

    Տրանսպորտային ենթակառուցվածքների ներդրումներն ապագայի ներդրումներն են՝ շարժունակության, տնտեսական կայունության և երկարաժամկետ զարգացման մեջ։ «Այս առումով վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ ավտոճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ, իրականացվում է «Հյուսիս - Հարավ» մայրուղու կառուցման ներդրումային ծրագիրը, որը ձգվում է Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից մինչև Վրաստանի Հանրապետության սահման՝ 556 կմ նախագծային երկարությամբ»,-նշել է նախարարն իր ելույթում։ Խուդաթյանը նկատել է, որ Ռազմավարական տրանսպորտալոգիստիկ նախագիծ է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու զարգացումը՝ Հարավային Կովկասը վերածելով Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև առանցքային տարանցիկ հանգույցի: 

    «Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը և TRIPP նախագծի իրականացումը, որը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղադրիչներից մեկն է, կդառնա տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատման առանցքային գործոններից մեկը»,- ասել է նախարարը` հավելելով, որ Հայաստանն իր աջակցությունն է հայտնում «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու» համակարգման հարթակի հետագա ամրապնդմանը և նպատակահարմար է գտնում ընդլայնել դրա գործառնականությունը։

    Լրահոս

    img
    2026-01-08
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանին
    img
    2026-01-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ներկա է գտնվել Բալահովիտ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը
    img
    2026-01-07
    Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2025-12-31
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով
    img
    2025-12-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, գլխավոր քարտուղարն ու ֆինանսական վարչության պետը պարգևատրվել են
    img
    2025-12-29
    ՀՀ ՏԿԵՆ-ում համագործակցության հուշագիր է կնքվել
    img
    2025-12-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ անցկացրել է այս տարվա վերջին խորհրդակցությունը
    img
    2025-12-24
    ՀՀ ՏԿԵՆ ընդերքի վարչության աշխատակիցներին հավաստագրեր են հանձնվել
    img
    2025-12-23
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում կազմակերպվել է ուսումնական սեմինար-խորհրդակցություն
    img
    2025-12-23
    Wizz Air ավիաընկերությունը 2026թ․ հունիսից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր
    img
    2025-12-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
    img
    2025-12-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը Էներգետիկի օրվա առիթով
    img
    2025-12-19
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
    img
    2025-12-17
    ԳԴՀ ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոյի հետ կնքվել է փոխըմբռնման հուշագիր
    img
    2025-12-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում
    img
    2025-12-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել KFW գերմանական զարգացման բանկի տնօրենի հետ
    img
    2025-12-11
    ՏԿԵՆ-ում քննարկվել են տարեվերջյան կատարողականները
    img
    2025-12-11
    ՀՀ ՏԿԵՆ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը և Միացյալ ավիացիոն իշխանությունների ուսումնական կենտրոնը (JAA TO) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
    img
    2025-12-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն
    img
    2025-12-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել և դիտարկել է «Կորեայի ձոր» տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
    img
    2025-12-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ռեսուրսներ՝ վաղվա համար» հանքարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում հանդես է եկել ելույթով
    img
    2025-11-28
    Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը պանելային քննարկման է մասնակցել
    img
    2025-11-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ
    img
    2025-11-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ԵՄ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի երկրների տրանսպորտի նախարարների նիստին
    img
    2025-11-27
    Հայաստանի բոլոր մարզերում անցկացվել են բազմաբնակարան շենքերի (ԲԲՇ) կառավարման բարելավմանն ուղղված դասընթացներ
    img
    2025-11-26
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-11-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է Քվեշեթի-Կոբի մայրուղու և թունելների շինարարական աշխատանքների ընթացքին
    img
    2025-11-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ
    img
    2025-11-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ
    img
    2025-11-21
    ՀՀ ՏԿԵ նախարարության և Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարարության միջև փոխանակվել է համագործակցության մասին հուշագիր

    Տեսնել բոլորը