ՀՀ ՏԿԵՆ ընդերքի վարչության աշխատակիցներին հավաստագրեր են հանձնվել
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը հավաստագրեր են հանձնել ՀՀ ՏԿԵՆ ընդերքի վարչության աշխատակիցներին՝ «ArcGIS Desktop աշխարհագրական տեղեկատվական համակարգ» վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն շնորհակալություն է հայտնել Սարգիս Քելյանին դասընթացի կազմակերպման համար՝ հավելելով, որ մասնագետների պարբերական վերապատրաստումը մեծ նշանակություն ունի ոլորտի զարգացման հարցում։
Նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ դասընթացը ՀՀ ՏԿԵՆ-ի և ԵՊՀ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի գործնական արդյունքն է և վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական։