logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

    Սիրելի՛ հայրենակիցներ

    Ամանորի և Սուրբ Ծննդյան նախաշեմին ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել ձեզ՝ մաղթելով խաղաղություն և առողջություն։ Անցնող տարին զերծ չէր մարտահրավերներից և խնդիրներից, բայց աշխատանքի ու ներդրած ջանքերի արդյունքում 2025-ում թողնում ենք կատարված մեծ աշխատանք: 2025 թվականին մենք հսկայական առաջընթաց ունեցանք «Հյուսիս-հարավ» ծրագրում: 

    Աշտարակ-Գյումրի հատվածն ամբողջությամբ պատրաստ է երթևեկության համար, հարավային հատվածում առաջանցիկ տեմպերով ահռելի աշխատանք է տարվում, ըստ պլանավորվածի՝ ընթացքի մեջ են ճանապարհի տարբեր հատվածների նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթները։ ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքում «Wizz Air» ավիաընկերությունը պաշտոնապես բազավորվեց «Զվարթնոց» օդանավակայանում, սկսեց դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: 

    Մեր քաղաքացիները հնարավորություն ստացան թռչել 8 նոր ուղղություններով դեպի Եվրոպա։ Սկսել է զգալի տեմպերով առաջ գնալ Միասնական երթուղային ցանցի ծրագիրը։ Հաջողվեց վերականգնվող էներգետիկայի ծավալների աննախադեպ աճի պայմաններում ապահովել ՀՀ էներգետիկ համակարգի կայունությունը, շարունակել էլեկտրաէներգիայի արտահանումը հարևան Իրան և Վրաստան։ Եվս 505 կմ երկարությամբ նորակառույց ճանապարհ 2025 թվականին հանձնվեց շահագործման, իսկ պետական համաֆինանսավորման ծրագիրը, որը համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության կարևոր գործիքն է, համաֆինանսավորվեց աննախադեպ՝ 33.6 միլիարդ ՀՀ դրամով։ 

    Անցնող տարվա կարևոր իրադարձություններից մեկը Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքների ավարտն էր, ինչը ռազմավարական կարևորություն ունի Հանրապետության ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար։ Այսպես կարելի է երկար թվարկել անցնող տարվա ձեռքբերումները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտում մենք շարունակել ենք իրականացնել ծրագրեր, որոնք միտված են համայնքների համաչափ զարգացմանը, ճանապարհային, էներգետիկ, տրանսպորտային, ջրային ենթակառուցվածքների բարելավմանը, քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։ 

    Հենց այս արդյունքն է մեզ ավելի մեծ ուժ և մոտիվացիա տալիս ավելի հավակնոտ պլաններ կազմել 2026 թվականի համար։ Մենք աշխատելու ենք նույն հանձնառությամբ՝ հանուն ուժեղ համայնքների, անվտանգ ու հուսալի ենթակառուցվածքների և մեր երկրի կայուն զարգացման։ Թող 2026 թվականը լինի խաղաղության ամրապնդման, առաջընթացի, նոր հնարավորությունների և ձեռքբերումների տարի։ Թող յուրաքանչյուր ընտանիքում տիրի ջերմություն, բարեկեցություն և վստահություն ապագայի նկատմամբ։ 

    Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

    Լրահոս

    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է գերմանական KFW բանկի տարածաշրջանի տնօրեն Յենս Հագենին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ՂՀ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին
    img
    2026-02-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՆԲ պատվիրակությանը
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է GIZ ներկայացուցիչներին
    img
    2026-02-04
    «Հայաստան- Դիմակայուն Սյունիք ծրագրի» շրջանակներում ԵՆԲ-ի հետ համագործակցության հուշագիր է կնքվել
    img
    2026-02-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
    img
    2026-01-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏԿԵ նախարարություն՝ գերատեսչության 2025թ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով
    img
    2026-01-29
    Կայացել է ԱլԳ Ճանապարհային անվտանգության դիտակետի երկրորդ տարեկան համաժողովը
    img
    2026-01-29
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ աշխատակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
    img
    2026-01-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է ԱԶԲ տրանսպորտի ոլորտի ավագ տնօրեն Հիրոակի Յամագուչիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-01-21
    ՀՀ ՏԿԵՆ-ում կայացել է «ՀՀ՝ մի կողմից, և ԵՄ ու դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի շրջանակներում 3-րդ հանդիպումը
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համատեղ աշխատաժողով է կազմակերպել
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը անցկացրել է խորհրդակցություն
    img
    2026-01-16
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱէՀԱ գործադիր տնօրեն Ջուլիետա Սիմոնյանին
    img
    2026-01-15
    Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում
    img
    2026-01-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ Ալ-Շեյխլիին
    img
    2026-01-08
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանին
    img
    2026-01-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ներկա է գտնվել Բալահովիտ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը
    img
    2026-01-07
    Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2025-12-31
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով
    img
    2025-12-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, գլխավոր քարտուղարն ու ֆինանսական վարչության պետը պարգևատրվել են
    img
    2025-12-29
    ՀՀ ՏԿԵՆ-ում համագործակցության հուշագիր է կնքվել
    img
    2025-12-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ անցկացրել է այս տարվա վերջին խորհրդակցությունը
    img
    2025-12-24
    ՀՀ ՏԿԵՆ ընդերքի վարչության աշխատակիցներին հավաստագրեր են հանձնվել

    Տեսնել բոլորը